Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը:

«Մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը: Արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից: 5 հազար 587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5 հազար 429, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5 հազար 253 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի:

Ի՞նչն է պատճառը, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների թիվն այդքան մեծ է: Կարո Նասիբյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք մասնագիտությունների ցանկը, ապա տեսնում ենք, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջ նշված է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Դրանից բացի, ըստ Կարո Նասիբյանի, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես, առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:

«Ունենք մասնագիտություններ, որոնց ուղղությամբ ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, տարբեր բուրհերում,մոտավորապես, 160 ուղղությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա