Կառավարությունը 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է  5.6 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 5.6 միլիարդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ՀՀ 25 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագիր, որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին, իսկ 3-ը՝ 2020-ին: «Խոսքը 790 միլիոն դրամի մասին է: Բոլոր ծրագրերն ավարտված են: Մենք այս գումարը հատկացնելով՝ կապալառու կազմակերպությունների նկատմամբ կառավարության պարտավորությունը համամասնության առումով կկիրառենք»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սուբվենցիոն փաթեթները կառավարությունը փուլային տարբերակով է ֆինանսավորում:

Վարչապետը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք արդեն ավարտվել են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշիմարզերում:

Հայերեն Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ