Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը․ օրակարգում 5 հարց է

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը․ օրակարգում 5 հարց է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է 5 օրինագիծ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխու­թյուն­ներ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրա­պե­տության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

ԱԺ-ն արտահերթ նիստը գումարել է Կառավարության նախաձեռնությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում