Քաղաքականություն

Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները. կա 286 բերման ենթարկված

1 րոպեի ընթերցում

Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները. կա 286 բերման ենթարկված

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը մայիսի 17-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացրել Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ. ժամը 11:30-ից «Դիմադրության» շարժման մասնակիցները դադարեցրել են անհնազանդության ակցիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց առջև դրված խնդիրն այս պահին լիարժեք կատարել են, ժամը 11:30-ից դադարեցնում են անհնազանդության ակցիաները: Նա հայտնել է, որ ժամը 19:00-ին հանրահավաք են հրավիրում Ֆրանսիայի հրապարակում:

ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 286 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում