ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում սպասվող հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնի է դարձել Կրեմլի նյութերից:
«Պլանավորվում է ռազմական համագործակցությունը խորացնելու, ավանդական և նոր մարտահրավերներին և սպառնալիքներին (այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից) արդյունավետ դիմակայելու հետ կապված հարցերի քննարկում: Առաձին ուշադրություն է դարձվելու բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցերին»,- ասված է Կրեմլի նյութերում: