ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը
1 րոպեի ընթերցում
![ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1083275.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախատեսված արտասահմանյան բոլոր չվերթներով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «OneTwoTrip»-ին:
«Արտասահմանյան երկրներից ներկայում ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը՝ ամրագրումների 18,7 տոկոսով, հաջորդում է Թուրքիան՝ 16 տոկոսով, Ղրղզստանը՝ 14,5 տոկոսով, Ղազախստանը՝ 3,8 տոկոսով և Հունաստանը՝ 3,4 տոկոսով»,-ասված է «OneTwoTrip»--ի վերլուծությունում: Ռուսաստանցիներին հետաքրքրում են նաև Իսրայելը, Իտալիան, Վրաստանը:
Ռուսաստանի ներքին ուղղություններից ՌԴ բնակիչների շրջանում պահանջարկ ունեն, Մոսկվա, Սոչին, Սանկտ-Պետերբուրգը: