Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` նշելով, որ սա լիովին նոր քրեակատարողական օրենսգիրք է:

«Վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ գործող օրենքն ունի մոտավորապես 20 տարվա հնություն, ինչի պատճառով կարիք ունի արդիականացման։ Կան դեռևս խորհրդային տարիներից մնացած կարգավորումներ, որոնք այս օրենսգրքով փոփոխվում են»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ փոփոխություններից մեկն այն է, որ վերակարգվում են ուղղիչ հիմնարկների տեսակները։ Դրանք նախկինում հետևյալն էին՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական արհեստական բաժանումներով, իսկ հիմա տեսակավորվելու են անվտանգության երեք աստիճաններով՝ ցածր, միջին և բարձր։

«Բաշխումն իրականացվելու է կատարած հանցանքին համապատասխան ռիսկայնության աստիճանով։ Աստիճանը հետագայում կարող է փոխվել՝ վարքագծի հետ կապված, ինչը դաստիարակչական նշանակություն ունի դատապարտյալի համար»,- հավելեց նախարարը:

Անդրեասյանը նշեց, որ մեկ այլ կարևոր փոփոխություն է բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելը:

« Մենք հիմա ունենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ,ճիշտ է, շենքային պայմանները բոլորին լավը չեն, բայց շատերը ձգտում են այնտեղ հայտնվել, որովհետև այդ հիմնարկը ունի մի պահման ռեժիմ՝ ազատ ռեժիմ: Այն ազատազրկվածները, որոնք ուզում են փոքր-ինչ ազատ վիճակում հայտնվել, նույնիսկ անմխիթար շենքային պայմաններում ձգտում են այնտեղ և դա առաջացնում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Նոր օրենսգրքով՝ բերվում է մի տրամաբանության, որ բուժական հիմնարկն էլ հարմարեցված է վերը նշված երեք ռիսկայնության գոտիներին»,- ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործիքակազմ է ինքնավնասումների արդյունավետ կանխարգելումը։

«Մենք պիլոտային ծրագիր իրականացրեցինք, որպեսզի կարողանանք ստուգել, թե արդյոք այս նոր համակարգը արդյունավետ է: Մենք տեսանք, որ այն արդյունավետ է: Հիմա նոր օրենսգրքով փորձում ենք ներդնել այս համակարգը, որ երբ ազատազրկվածը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, նա ենթարկվում է նախնական գնահատման: Նոր գործիքակազմ ենք ներդնում, որպեսզի կանխարգելենք ինքնավնասումները և ինքնասպանությունները»,- եզրափակեց Անդրեասյանը:

Հայերեն English Français

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում