ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և օտարազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Վահան Տերյանի ստեղծագործությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծանուն գրողի «Երկիր Նաիրի» ժողովածուում ներառված «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծության հիման վրա գրված երգն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակներն են Լևոն Արևշատյանն ու Գոռ Սուջյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է:
Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը, որը նաև նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Էդգար Ալան Պոի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա: