Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում