Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միջազգային հարաբերություների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:

«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև ես սա ընկալում եմ Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Նիդերլանդների Թագավորության աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իմ գնահատականը չէ: Միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում, ինչը կարևոր ձեռքբերում է: Նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

«Այո, պետք է բարձր հայտարարություն անեմ ու ասեմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, սակայն մենք հետևողական պայքարում ենք դրանց դեմ ու դա տեսանելի է: 2021 թվականին, չնայած հետպատերազմյան ճգնաժամային տարում, մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանը աշխարհում 51-րդն է: Եվրոպական շուրջ տասը երկրից ավելի լավ դիրքերում է: Սա ասում եմ ցույց տալու համար, թե որքան վճռական ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսիք են ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածը, ընտրությունները կեղծելու պրակտիկան: Նա ընդգծեց, որ Հայաստանը հետ ճանապարհ չունի:

Հայերեն العربية English

Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

ՀՀ կառավարության նիստ

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

Երևանում բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում

Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցները հայտնի են