Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի մայիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 14 հազար 800 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, շուրջ 8 400 հեկտար կազմում են գարնանացան գարու, 5 300 հեկտար՝ կարտոֆիլի, 370 հեկտար՝ հատիկաընդեղենի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի, 330 հեկտար՝ գարնանացան ցորենի, 130 հեկտար՝ այլ հացաբույսերի, 260 հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը։ «Աշնանացան ցորենի ցանքերը, որոնք կազմում են 9 367 հեկտար, հիմնականում հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։ Գարնանացանը կշարունակվի նաեւ մայիս ամսի ընթացքում»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում