N զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ
1 րոպեի ընթերցում
![N զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1082400.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով N զորամիավորումում մայիսի 4-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատվել են հրամանատարական կետեր, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված բնագծերը։ Հրամանատարները ճշգրտել են մարտական խնդիրներն ու գործողությունների հաջորդականությունը։