Ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային «բրենդն» է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային «բրենդն» է և իշխանություններն այդ «բրենդը» պահպանելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ: Ես ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք, որպես իշխանության կամ պետության թուլություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության մեկնարկած փողոցային պայքարին՝ վարչապետն ասաց, որ ժամանակին ընդդիմությունը ծաղրում էր իրենց քայլելու համար: «Ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իսկ իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, պարզապես գներն են բարձրացել, որովհետև նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի: Մեր «Քայլոյին» էին ծաղրում, հիմա մեր քաղաքում անտուն շների գինն է բարձրացել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին