Հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան. Փաշինյանը՝ ընդդիմադիրների կողմից դահլիճը լքելու մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում հարցուպատասխանի ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին:

Վերջինս Ազգային ժողով էր եկել՝ «ներկայացնելու հրապարակում հավաքված ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը»: Ի պատասխան Ռուստամյանի հարցադրման, թե արդյոք կա պատասխան այդ պահանջին, թե ոչ, Փաշինյանը սկսեց անդրադառնալ իր դեմ հնչած մեղադրանքներին:

Նախ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ վարչապետն ասաց. «Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, և նա դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային ժողովից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար: Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը նշեց. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ՝ ՀՀ սիրելի քաղաքացիներ, ԱԺ պատգամավորներ, ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց դրա համար կա պայման՝ պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում: Եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը՝ կստացվի հետևյալը. ըստ էության պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական ու անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ տարիներ առաջ հենց Հայաստանի կառավարությունը, որի մաս էին կազմում նաև ՀՅԴ պատգամավորները, ընդունելով Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք, փաստորեն ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ հիմա շատ կարևոր բան է բացահայտվելու:

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանին, խնդրեց հստակ խոսել Արցախյան հարցի կարգավորման գործում իր արածների մասին՝ չանդրադառնալով Հայաստանի նախկին կառավարությունների գործունեությանը: Այդուհանդերձ, երբ Փաշինյանը սկսեց պատասխանել դիտարկմանը, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ցուցադրական լքեցին նիստերի դահլիճը:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների կողմից դահլիճը լքելուն՝ Փաշինյանն ասաց. «Ուշադրություն դարձրեք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, թողեցին փախան»:

Դրանից հետո նիստն ընդմիջվեց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ դահլիճում կարգը վերականգնելուց հետո կշարունակեն աշխատանքը:

Հայերեն Français Русский

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին