Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանն ու Պանայոտիս Պիկրամենոսը վերահաստատել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Պանայոտիս Պիկրամենոսը վերահաստատել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 4-ին հանդիպել է Հունաստանի կառավարության փոխվարչապետ Պանայոտիս Պիկրամենոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում վերահաստատվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը, ինչի համար առիթ կծառայեն բարձր մակարդակով երկկողմ այցելությունները:

Դեսպան Մկրտչյանը խորին երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանն, երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու և ապրիլի 24-ին ոգեկոչելու համար:

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարային քայլերը, այդ թվում առաջիկայում հայկական արտադրանքները Հունաստանի տարբեր քաղաքներում ներկայացնելու ծրագրերը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ գլոբալ անվտանգությանը սպառնացող տենդենցների համատեքստում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում