Մշակույթ

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ֆրանսիայում

1 րոպեի ընթերցում

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում, որն անցկացվում է Ֆրանսիայում։ Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ավրորայի լուսաբացը», որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Իննա Սահակյանն է, այն բացառիկ ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:

Ֆիլմը նկարահանել է «Բարս մեդիա» ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում