Արթուր Ազարյանը՝ «Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչը կլինի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատվիրակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 4-ին Մադրիդի«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Հայերեն English Русский