Քաղաքականություն

Գնահատում ենք ԱՄՆ-ի՝ մեր բարեփոխումներին աջակցելու ջանքերը․ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Գնահատում ենք ԱՄՆ-ի՝ մեր բարեփոխումներին աջակցելու ջանքերը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք համատեղ ջանքերով մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական երկխոսության մակարդակի, և հատկանշական է, որ ես այստեղ եմ ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում։ Այս նիստի ընթացքում մենք կենտրոնանում ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ոլորտի բարեփոխումների, բանկային ոլորտում համագործակցության վրա, համագործակցությունը խորացնելու ուղիներ ենք փնտրում պաշտպանության, ինչպես նաև կոռւպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Եվ մենք գնահատում ենք մեր բարեփոխումներին աջակցելու՝ ԱՄՆ-ի ջանքերը»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու հարցում՝ կարևորելով քաղաքացիական միջուկային ոլորտում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը․ ելույթներից հետո ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում