Life

Ռոզա Լինն ու Մալենան ներկայացրել են եվրատեսիլյան «Էյֆորիա» երգի քավր տարբերակը

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինն ու Մալենան ներկայացրել են եվրատեսիլյան «Էյֆորիա» երգի քավր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ Հայաստանը հաղթեց մրցույթում, և «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը քավր տարբերակով կատարել են շվեդ երգչուհի Լորինի «Էյֆորիա» (Euphoria) երգը, որը հաղթել է «Եվրատեսիլ-2012»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհիների կատարումը հրապարակվել է Armenia In Eurovision-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում