Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական երկրների առաջնորդներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական  երկրների առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին, Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միկաթիին, Կատարի Պետության էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Թանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Փաշինյանը երկրների առաջնորդներին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, ժողովուրդներին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում