Երկրի հարավային կիսագնդի բնակիչներն այսօր կհետևեն Արևի մասնակի խավարմանը
1 րոպեի ընթերցում
![Երկրի հարավային կիսագնդի բնակիչներն այսօր կհետևեն Արևի մասնակի խավարմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1082032.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչներն ապրիլի 30-ին կարող են հետևել Արևի մասնակի խավարմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խավարումը տեսանելի կլինի մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի և Բոլիվիայի մի մասում:
Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արևի 64 տոկոսը: