Life

Սելին Դիոնը առողջական պատճառներով հետաձգել է համերգները Եվրոպայում

1 րոպեի ընթերցում

Սելին Դիոնը առողջական պատճառներով հետաձգել է համերգները Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի Սելին Դիոնը Courage World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում հետաձգել է Եվրոպայում ծրագրած համերգները շարունակվող ուժեղ մկանային սպազմերի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ում հրապարակած տեսանյութում:

«Շատ ցավում եմ և տխուր եմ, որ կրկին ստիպված եմ տեղափոխել համերգները: Առաջին անգամ դա, իհարկե, տեղի ունեցավ համավարակի պատճառով: Իսկ այս անգամ իմ առողջությունն է ստիպում հետաձգել ելույթներս եվրոպական շրջագայության շրջանակում և, ցավոք, չեղարկել որոշները»,- ասել է Սելին Դիոնը: Նա հավելել է, որ ամեն դեպքում իրեն լավ է զգում, թեպետ դեռևս ունի մկանային սպազմեր:

Երգչուհու կայքում նշվել է, որ 2022 թվականի մայիսից սեպտեմբեր նախատեսված համերգները տեղափոխվել են 2023 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում