Թուրին մեկնելուց առաջ Ռոզա Լինը մասնակցել է վերջին փորձին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթումՀայաստանի պատվիրակ Ռոզա Լինը Հանրային հեռուստաընկերությունում մասնակցել է վերջին փորձին, որն արդեն կշարունակվի Թուրինում՝ համաեվրոպական մրցույթի մեծ բեմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հաջողություն է մաղթել Ռոզա Լինին և նշել. «Պրոմո տուրերի և Հայաստանում միջոցառումների արձագանքներից պարզ է, որ մեր մասնակիցն ու երգը սիրվել են: Հուսով ենք՝ եվրոպական լսարանին կգրավեն նաև Ռոզայի կատարումն ու բեմադրությունը»:

Հիշեցնենք, որ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ