Գերմանացի առաջատար մասնագետը վարժեցրել է Կենդանաբանական այգու Բունկա փղիկին
1 րոպեի ընթերցում
![Գերմանացի առաջատար մասնագետը վարժեցրել է Կենդանաբանական այգու Բունկա փղիկին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081970.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու լավ բարեկամ, գերմանացի առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը վարժեցրել է այգու փղին՝ Բունկային և վերապատրաստման դասեր անցկացրել կենդանու խնամողների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են կենդանաբանական այգուց:
«Նա տարիներ շարունակ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Այս անգամ տեսակցելու եկավ մեր Բունկային, խոսեց մասնագետների և խնամողների հետ, խորհրդակցություն անցկացրեց, թրեյնինգներ արեց փղի հետ՝ խոստանալով, որ հաջորդ անգամ ավելի երկար կմնա այգում՝ իր փորձով կիսվելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։