«Քեզ պահիր». Սևակ Խանաղյանը նոր երգ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
![«Քեզ պահիր». Սևակ Խանաղյանը նոր երգ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081946.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌուսաստանաբնակհայազգիերգիչՍևակԽանաղյանը, որը 2021-ի դեկտեմբերին լայնամասշտաբ համերգային ծրագրով ներկայացավ Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Քեզ պահիր» (Оставь себе) երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին: