Հասարակական

2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

1 րոպեի ընթերցում

2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականից ուժի մեջ է մտնում բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բուժաշխատողները հինգ տարվա ընթացքում պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր: «Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե օնլայն հարթակներում, և թե առկա դասընթացների ձևով վարվելու են , որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասաց նա, հավելելով, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում