Հասարակական

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա արգելանք է կիրառվել

1 րոպեի ընթերցում

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքին պատկանող գույքի վրա արգելանք է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կինը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների«Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Նշվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվում է մայիսի 11-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում