Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները կօգտվեն մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել մասնագիտական կողմնորոշման և ուղղորդման ծառայություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողին բանակից վերադառնալուց հետո առաջարկվելու է մոտենալ միասնական սոցիալական տարածքային գրասենյակ: « Նպատակը գործազրկության կանխումն է, ինչպես նաև մարդկանց հնարավորություն տալ հասկանալու, թե ինչ են ուզում իրենք»,-ասաց նա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար զբաղվածության ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրման համար իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։

Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։

Հայերեն English Русский

Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Գլխավոր դատախազը ներկայացրել է, թե Երևանին և մարզերին մեկ տարում քանի այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայտնի է, թե որ ընկերությունը Հայաստանում կիրականացնի խաղային ոլորտի կարգավորման վերահսկողությունը

ՌԴ-ում Պակիստանի դեսպանն անդրադարձել է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը

Ազգային ժողովը քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Մեկ օրում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Որքան հողատարածք է վերադարձվել պետությանը. մանրամասնում է գլխավոր դատախազը