Հասարակական

Գյումրին և Կրագերոն հռչակվեցին քույր քաղաքներ

2 րոպեի ընթերցում

Գյումրին և Կրագերոն հռչակվեցին քույր քաղաքներ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Գյումրիում էր Նորվեգիայի թագավորության Կրագերո քաղաքի պատվիրակությունը։ Գյումրու համայնքապետարանում Կրագերոյի քաղաքապետ Գռունե Վեգար Քնյուդսենը ու Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը կնքեցին հուշագիր, ըստ որի Գյումրին և Կրագերոն հռչակվեցին քույր քաղաքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քույր քաղաքներ ճանաչելու մասին որոշումը մշակվել էր դեռ 2018 թվականին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրայի նախաձեռնությամբ:

«Որպես քույր քաղաքներ՝ առաջին համագործակցությունը կլինի մշակութային ու կրթական ոլորտներում, բայց հետագայում նաև բիզնես համագործակցություն ենք նախատեսում: Սպասվում է բավական լավ համագործակցություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում նշեց Գռունե Քնյուդսենը: Նա տեղեկացրեց, որ Կրագերո քաղաքում հիմա մեկ հայ ընտանիքի է ապրում:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, հուսամ հաջորդ տարվա ընտրություններից հետո ևս բախտ կունենամ գալ Հայաստան, մի երկիր, որն ինձ զարմացրեց իր պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունով: Իրապես, շատ դրական լիցքեր ստացա Հայաստանից. զարմացած եմ մարդկանց վերաբերմունքից՝ շատ բաց ու ջերմ ժողովուրդ եք: Ուրախ ու հպարտ եմ , որ ստորագրեցինք երկու քաղաքների միջև հուշագիրը՝ ի նպաստ 2 քաղաքների զարգացման »,-նշեց նա:

Արթուր Պապիկյանն էլ իր խոսքում նշեց, որ այս պայմանագրով ամրագրվում է հետագա համագործակցությունն անչափ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունն ու բիզնեսը:

Լիահույս եմ, որ համագործակցային հարթակներում կունենանք արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկու քաղաքների »,- եզրափակեց Գյումրիի փոխքաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում