Հասարակական

Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

1 րոպեի ընթերցում

Արման Սարգսյանն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ բանակում մեկնարկած բարեփոխումները ուժեղ բանակ ունենալուն են միտված: «1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է իրականացվել զինվորների թե′ սոցիալական, թե′ անվտանգային հարցերը լուծելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարարը:

Նա նշեց, որ վերջին պատերազմի հետևանքով սահմանի փոփոխություն է տեղի ունեցել, և նոր բնագծերը մշտապես կառուցվել, վերակառուցվել և արդիականացվել են:

Արման Սարգսյանն ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հղում է արդարությունը վերականգնելու իր կոչը:

«Մենք պետք է միշտ հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա ինչ է ցեղասպանությունը, և դա այլևս չի կրկնվի»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում