Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտական «Վիտո» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Էսսամ Քամիլն ընդգծում է, որ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը հանուն նրա, որպեսզի պաշտպանեն մարդկության ապագան։ Էսսամ Քամիլն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաւղերձում։

Եթե մենք ուզում ենք պաշտպանել մարդկության ապագան, պետք է բացահայտենք անցյալը և ընդունենք նրա հանցանքները, պետք է փակենք մեր աչքերն ու պատկերացնենք հարյուր հազարավոր այս մարդկանց, քաղաքացիական անձանց, որոնք վտարվել են իրենց գյուղերից, իրենց փողոցներից, իրենց թաղամասերից, իրենց երկրի սահմաններից, իրենց ագարակներից ու գործարաններից, և պատկերացնենք՝ինչպես են նրանք սպանվել և խաչվել, ինչպես ողջ-ողջ թաղվեցին, ինչպես հայերի դեմ իրականացված թուրքական ջարդերի զոհերի թիվը հասավ ավելի քան մեկուկես միլիոնի։ Մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը և դրդենք բոլորին ճանաչել այն, ոչ թե վրեժ լուծելով որևէ մեկից, այլ հանուն նրա, որպեսզի պաշտպանենք մեր մարդկության ապագան»,- ասված է նրա ուղերձում:

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին