Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանհրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եզրափակվեց ավանդական ջահերով երթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ջահերով երթը այս տարի կրում էր «Զարթնի՛ր, լաո» խորագիրը:

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթը ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է: