Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

« Անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է որպես կարգապահական տույժ պատժախուց տեղափոխելը։ Սակայն Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտներ և զեկույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացությունները փաստում են այն, որ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն վերջին միջոց։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժածուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կարող են կիրառվել։

« Խոսքը նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերի մասին է։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս կարգապահական տույժերը չեն կարող անհրաժեշտ և բավարար լինել կոնկրետ դեպքի համար, բայց վստահեցնում եմ, որ հատկապես անչափահասների դեպքում ցանկացած կարգապահական պատասխանատվությունը առաջ է բերելու որոշակի հետևանքներ։ Դա կարող է դիտարկվել թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի քննարկման շրջանակներում, թե կարճատև մեկնում տրամադրելու ինստիտուտի քննարկման շրջանակներում։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե որ կարգապահական տույժը կկիրառվի, անձի համար բացասական հետևանքներ կունենան»,- եզրափակեց Սարգսյանը։

Հայերեն

ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե

Հայաստանն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Այդ ուժերը կառավարվում են մի կետից. Փաշինյանը՝ ընդդիմությանը համախմբելու Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

ԱՄՆ-ն նախնական ֆինանսավորման վերբերյալ որոշում է կայացրել․ Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի նախագծի մասին

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ