Քաղաքականություն

ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ու ՀՀ-ն միջխորհրդարանական մակարդակում համագործակցությունն արդյունավետ զարգացնում են. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնական այցով ՌԴ-ում գնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար:

«Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Վաղը մեկնում են Երևան անցկացնելու այդ հանձնաժողովի արդեն 34-րդ նիստը»,- ասաց նա:

Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծեց նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին:

Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում