Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Պեսկովը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նիկոլ Փաշինյանի համար պլանավորված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,-նշել է Պեսկովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում