Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջական դեղաչափերը ստացել է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Այսօր ՀՀ-ում ունենք պատվաստումների հետևյալ ցուցանիշները: Պատվաստված են մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը՝ առաջին դեղաչափով և 43.7 տոկոսը՝ ամբողջական պատվաստումով»,-ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը սկսել է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերում, այնուհետև նաև՝ արտագնա, շարժական պատվաստումներ են իրականացվում համայնքներում, ինչպես նաև տնային պատվաստումներ՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում:

Հայերեն English Русский Türkçe

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Դեբեդում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը

Հայաստանը դիտարկում է Նիդեռլանդներ և Բենիլյուքսի մյուս երկրներ արտահանման ընդլայնման հնարավորությունները