Life

Վարչապետը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին վերաբերող որոշում է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Վարչապետը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին վերաբերող որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակված է e-gov.am կայքում:

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ, նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում