Վրաստանի հետ համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելու հարցում տարընթերցումներ չկան. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքի ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Պատգամավորը կարևորեց հայ-վրացական հարաբերությունները երեք ասպեկտով՝ տարանցումը գլխավորապես Վրաստանի տարածքով է, Վրաստանում մեծ հայկական ազգաբնակչություն կա, տարածաշրջանային անվտանգության առումով փոխադարձ շահեր ունեն:

Փաշինյանն ընդգծեց՝ դժվար է գերագնահատել երկրների միջև հարաբերությունների հարցը: «Բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակի ազդեցություն բերում են: Եվ այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ՝ ավելի շատ կառուցակարգային: Նաև արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, ինտեգրացիոն տարբեր համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է: Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ պետք է փորձել աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի երկու երկրների տնտեսական հարաբերություններում, մանավանդ, որ գործում է ազատ առևտրի համաձայնագիր: «Նաև տարանցման հետ կապված հարցեր կան, որոնք պարզապես անհաղթահարելի են: Երբ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակվում է, ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի կառավարությունը ինչ-որ իրավիճակներում ոչինչ անել չի կարողանում: Հիմա մենք լաստանավի գործարկման որոշում ենք կայացրել, և դեռ պետք է տեսնենք՝ կաշխատի՞, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների խնդիրը տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր ոլորտներում համագործակցությունը մաքսիմալ արդյունավետ դարձնելն է: Վրաստանի հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում: «Եվ մենք հետևողական ենք այդ հարցերում: Եվ ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

Ուկրաինայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարներն «անկեղծ» քննարկում են ունեցել՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին