Տնտեսություն

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն

2 րոպեի ընթերցում

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, դա երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանը նաև նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է նաև 3.4 մլն. եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ-ին կենսաբազմազանության եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար և 3.4 մլն․ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել նշված ծրագիրը իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում