Ֆրանսիան աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Մինսկի խմբի ապագայի հետ կապված, որի համանախագահ է Ֆրանսիան:

«Այդ կարգավիճակով Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի առաջընթաց գրանցվի հումանիտար հարցերում, և շարունակում է աջակցել սահմանների սահմանազատման աշխատանքներին, տարածաշրջանի մեկուսացումը վերացնելու գործընթացին, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Այդ նպատակով փետրվարի 4-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում»,-ասված է հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Գյումրիում անցկացվեց «Շիրակը՝ Հյուսիսային Հայաստանի բանահյուսական և ազգագրական դրսևորումների կենտրոն» միջազգային գիտաժողովը