Սպորտ

Ֆուտզալի հավաքականը հաղթել է նաև երրորդ խաղում

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի հավաքականը հաղթել է նաև երրորդ խաղում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտզալի հավաքականը ապահովել է Աշխարհի առաջնության հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում