Հասարակական

Հայաստանի միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միգրացիոն ծառայություն ապրիլի 8-ի դրությամբ դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացրեց, որ դիմողների կեսից մի փոքր ավելին ազգությամբ հայեր են:

Օտարերկրացու դիմումը քննվում է Հայաստանի միգրացիոն ծառայության կողմից անցկացվող հարցազրույցի հիման վրա։ Փախստականի կարգավիճակ տալու պարագայում անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Այդ փաստաթղթով փախստականի կարգավիճակ ստացած անձն ունենում է գրեթե ՀՀ քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին համահավասարեցված իրավունքներ ու պարտականություններ: Միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնում, մեկ տարի, երբեմն ավելի երկար ժամկետով, փախստականի կարգավիճակ ստացածներն անվճար ապրելու հնարավորություն ունեն:

Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, ապրիլի 8-ի դրությամբ, ԵԱՏՄ-ի 90 քաղաքացի workpermit.am հարթակով դիմել է Հայաստանում օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Դիմողների շրջանում հիմնականում ազգությամբ ռուսներ են:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում