Իլոն Մասքը որոշել է չմտնել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմ. ընկերության ղեկավար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր եւ SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը որոշել Է չմտնել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության ղեկավար Փարագ Ագրավալը:

Ավելի վաղ Twitter-ի ղեկավարը հայտարարել Էր, որ ընկերությունը Մասքին տնօրենների խորհրդի անդամ կնշանակի այն բանից հետո, երբ նա ձեռք կբերի բաժնետոմսերի 9,2 տոկոսը: «Իլոնը որոշել Է չմիանալ մեր խորհրդին (տնօրենների)»,-Ագրավալը գրել Է Twitter-ում:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ասերիկացի գործարարը պետք Է պաշտոնապես տնօրենների խորհրդի անդամ դառնար ապրիլի 9-ին. սակայն այդ օրն առավոտյան Մասքը հայտնել Է, որ չի մտնելու դրա կազմի մեջ:

«Ես կարծում եմ, որ դա ավելորդ Է: Մենք միշտ գնահատել ու գնահատելու են բաժնետետերի ավանդը մեր ընկերության մեջ՝ անկախ այն բանից, թե նրանք տնօրենների խորհրդի անդամ են, թե՝ ոչ»,-նշել Է Ագրավալը:

Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում