Podcast-100 գաղափար. Երիտասարդ մասնագետի առաջարկած նոր ծրագիրը կնպաստի շուկայից վտանգավոր դեղորայքի արագ դուրսբերմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում օր օրի ավելացող նոր հիվանդությունների հետ մեկտեղ մեծանում է նաև շրջանառությունը դեղերի շուկայում, ինչի հետևանքով այն ամբողջապես վերահսկելը դառնում է շատ բարդ: Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական համակարգում էլեկտրոնային համակարգի ներդրման և հետկանչի կառավարման արդիականացման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նախագծի հեղինակ, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակից դեղագետ Մհեր Մինասյանի հետ:

Դեղերի շրջանառության ոլորտում՝ վերահսկողական համակարգում, էլեկտրոնային համակարգի ներդրման և հետկանչի կառավարման արդիականացման նախագծի վրա Մհեր Մինասյանը սկսել է աշխատել մասնագիտական գործունեության ընթացքում, երբ սկսել է ուսումնասիրություններ անել բացահայտելու համար տվյալ ոլորտում առկա խնդիրները:

«Նախ ասեմ, որ դեղերի հետկանչը որակի ապահովման համակարգի բաղկացուցիչ մաս է, որի բուն նպատակն է անորակ դեղերի դուրսբերումը շրջանառությունից: Ուսումնասիրությունները իրականացրել եմ տարբեր ուղղություններով և դրա արդյունքում բացահայտեցի մի շարք խնդիրներ: Ենթադրենք ունենք մի կազմակերպություն և ինչ-ինչ պատճառներով հայտնի է դարձել, որ շուկայում առկա շրջանառության մեջ գտնվող դեղերը ունեն որակի անհամապատասխանություն, տվյալ պարագայում կազմակերպությունը ըստ կարգի պետք է իրականացնի տվյալ դեղի շուկայից դուրսբերումը, որը պահանջում է որոշակի ժամանակ: Այս գործընթացը բավականին ռիսկային է, որովհետև շատ հնարավոր է ունենանք այնպիսի դեղեր, որոնք մարդու առողջությանը հասցնում են վնաս, իսկ ուշանալու պարագայում կարող են լինել վատ հետևանքներ»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ իր կողմից առաջարկվող գաղափարը վերաբերվում է այս ամբողջ գործընթացի՝ էլեկտրոնային համակարգի միջոցով կառավարմանը: Եթե կազմակերպությունը այն բոլոր փաստաթղթերի համար ծախսում է ժամանակ, դիմում է համապատասխան մարմիններին հանձնարարական ստանալու համար, որը բավականին ծախսատար և ժամանակատար է, այս համակարգի միջոցով այդ գործընթացը արագանում է, և ստեղծում է մի այնպիսի համակարգ, որտեղ այդ բոլոր փաստաթղթերի շրջանառությունը իրականցվելու է զուգահեռ կերպով և շատ արագ:

«Եթե պահանջվելու էր 10 հոգի այդ փաստաթղթավորելու գործընթացը իրականացնելու համար, հիմա այդ ամենը համակարգը ավտոմատ կերպով հասկանալու է և արագ իրականացնելու է»,-ասաց Մհեր Մինասյանը:

Մասնագետը հավելեց, որ նախագծի նախնական ուսումնասիրությունները, խնդիրների հավաքագրումը և աշխատանքի պլանավորումը արդեն իրականացվել է, այժմ աշխատում են ծրագրային մասի ապահովման ուղղությամբ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Գայանե Գաբոյան

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին