Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,10 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային դիմադրության շարժման մասնակիցների նախաձեռնությամբ ապրիլի 10-ին Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը: Գյումրու «Խաղաղության օղակ» պուրակից նախաձեռնության մասնակիցները երթով շարժվեցին Զորավար Անդրանիկի պուրակ, որտեղ էլ տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը։

«Սա ի աջակցություն Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի է՝ առաջնորդվելով «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով: Արցախը պետք է ունենա իր կարգավիճակը: Նման կերպ փորձում ենք նաև մեր ազգաբնակչության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա՝ քանի դեռ կա Արցախի, կա նաև Հայաստանի անվտանգության խնդիր: Առանց Արցախի Հայաստանն անհնարին է պատկերացնել»,- «Արմենպրես» -ին տեղեկացրեց ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը;

ՀՅԴ Գյումրու կոմիտեի անդամ Արա Նախշքարյանն ընդգծեց` դրոշի տեղադրմամբ ցանկանում են հասարակությանը մոտ պահել ազգային արժեքներին։ «Պետականության կայացման գործում մարդ պետք է ունենա իր սեփական մտածելակերպը։ Վստահ եմ` բացի նրանից, որ դրոշները տեղադրվում են քաղաքում, առաջիկայում կտեսնեք պատշգամբներից կախված, խանութների, ինչպես նաև տարբեր այլ հիմնարկությունների պատերին»,– ասաց Արա Նախշքարյանը։

Ազատամարտիկ, գրող Մնացական Մուրադյանը նշեց, որ այս միջոցառումն իր մեջ խորհուրդ է կրում, որն իրենք փոխանցում են հասարակությանը։ «Տա Աստված, որ մեր միասնությունը ավելի տարածվի ու վարակիչ դառնա»,– ասաց ազատամարտիկը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին