Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները ՌԴ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը և ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները, ռուսաֆոբ դրսևորումների շրջանակում, այն է` ամեն ինչ, ինչ կապված է Ռուսաստանի Դաշնությանը հետ, չեղարկել, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ հայտարարելով, որ պատրաստ չեն մեր հետ շփվել այդ ձևաչափում: Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի կարգավորման շահերը: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է», – նշել է նա։

Լավրովի խոսքով ՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլեւ մնացած բոլոր հակամարտությունները երկրի վրա դարձնում են ռուսատյացության քաղաքականության պատանդներ:

Նրա կարծիքով` Վաշինգտոնն ու Փարիզը ստիպում են բոլոր երկրներին դադարեցնել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը բոլոր ձեւաչափերով, որպեսզի թելադրեն իրենց միակողմանի կամքը:

« Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը բացարձակ անպատասխանատու է: Նրանք մեզ դուրս չեն մղելու ընդհանուր գծից: Մենք հավատարիմ ենք, ինչպես միշտ եղել ենք հավատարիմ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բոլոր այն պայմանավորվածությունների կատարմանը աջակցելուն, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Ու եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն որոշել են այդպես վարվել, ապա Աստված նրանց դատավորն է», - եզրափակել է Լավրովը։

Հայերեն Français Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան