Նիկոլ Փաշինյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և դատապարտել 7 տարի ազատազրկման: Փաշինյանն անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2011 թվականի մայիսը։ Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները: Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Հայերեն العربية English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ