Հասարակական

Քո հաջողության բաղադրատոմսն է գիտելիք, նպատակ և հոգի. «Երեմյան Ակադեմիան» 3 տարեկան է

6 րոպեի ընթերցում

Քո հաջողության բաղադրատոմսն է գիտելիք, նպատակ և հոգի. «Երեմյան Ակադեմիան» 3 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան այս տարի նշում է գործունեության3-ամյակը։ Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ եռամյակն ամփոփելով՝ զրուցել ենքԱկադեմիայիձեռքբերումներից և գալիք ծրագրերից։

Երեք տարի առաջ, երբ ստեղծվում էր «Երեմյան Ակադեմիան», նմանատիպ կրթական կառույցները Հայաստանում բացակայում էին։ Ի՞նչ բերեց Ակադեմիան ոլորտին։

Իսկապես, Հայաստանում նման գաղափարախոսությամբ և բազմապիսի հնարավորություններով միջավայրը բացակայում էր, մինչդեռ չենք կարող չփաստել որ կարիքն ու պահանջարկը մեծ էր։ Արդեն երեք տարի է՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան գործում է և, անցնելով գործունեության երեք տարվա բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ճանապարհ, այսօր կարող ենք փաստել, որ Ակադեմիան կարճ ժամանակահատվածում վերածվեց խոհարարության և սպասարկման ոլորտներում բանիմաց մասնագետների պատրաստման ու վերապատրաստման բացառիկ կենտրոնի։ Ակադեմիայի եռամյա գործունեության արդյունքում մեր ծրագրերին մասնակցած թվով 1000 ուսանողներից շատերն արդեն ունեն իրենց ներդրումն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ռեստորանային ոլորտում։ Որոշները հիմնել են իրենց սեփական ռեստորաններն ու սրճարանները, իսկ շատերը, կիրառելով Երեմյան Ակադեմիայում ձեռք բերած իրենց հարուստ գիտելիքներն ու կարողությունները, շարունակաբար զարգացնում են սպասարկման ոլորտը Երևանում և մարզերում գործող բազմաթիվ ռեստորաններում։

Ի սկզբանե, հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետներ կրթելուց բացի՝ Ակադեմիայի նպատկներից մեկը եղել է խոհարարի մասնագիտության դերի բարձրացումն ու մեր հասարակությունում առկա որոշակի կարծրատիպերի կոտրումը։ Այսօր կարող ենք ասել, որ մեր ձեռբքերումներից ու դրական փոփոխություններից մեկը, նախևառաջ, ոլորտը բանիմաց՝ տեսական և գործնական բազմակողմանի գիտելիքներով զինված մասնագետների համալրումն է, այնուհետև՝ խոհարարի մասնագիտության հեղինակության արձրացումը։

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել երեք տարվա ընթացքում, պատմեք Ակադեմիայի զարգացման դինամիկայից ու փուլերից։

Իհարկե, ինչպես ցանկացած նոր նախաձեռնություն այնպես էլ Ակադեմիայի հիմնումը մեզանից շատ ջանքեր պահանջեց։ Բավականին երկար էինք ուսումնասիրել դաշտն ու հասկացել՝ որ ուղղությունն է լինելու մեր հաջողության գրավականը, սակայն կրթության ոլորտն անընդհատ կատարելագործում է պահանջում։

Նոր մարտահրավերներին դիմակայելու և ոլորտի արդի պահանջներին բավարարելու համար մենք շարունակ մշակում ենք նոր ծրագրեր և կատարելագործում արդեն իրականացվողները։ Արդյունքում անընդհատ նոր փոփոխություններ և զարգացում ենք արձանագրում:

2019 թվականին մեկնարկել էինք հինգ հիմնական ծրագրով, իսկ արդեն այսօր՝ երրորդ տարում, ունենք թվով քառասուն ծրագիր և սա դեռ ամբողջը չէ։ Այս պահին էլ մշակման փուլում են գտնվում մի շարք դասընթացներ, օրինակ ռուսերեն լեզվով, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում հասկացել ենք, որ մեծ պահանջարկ կա:

Ի՞նչնորությունների սպասել առաջիկայում, ի՞նչ ծրագրեր և համագործակցություններ կան։

Ինչպես գիտեք՝ Ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից։ Մեր 3-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին փոխըմբռնման հուշագիր կկնքենք, որով կվերահաստատենք մեր առաջիկա համագործակցությունը։

Լինելով Հայաստանում տարիներ շարունակ հայկական ու համաշխարհային խոհանոցը ներկայացնող կազմակերպության մի մաս՝ «Երեմյան Ակադեմիան» հանձն է առել մեր մշակույթն ու հազարամյա պատմությունը խոհանոցի միջոցով պահպանելու, նորացնելու և աշխարհին ներկայացնելու գործը։ Արդեն ունենք մի շարք իրականացվող ծրագրեր, որոնք ծառայում են այս նպատակին։

Այս տարի հանրության դատին կհանձնենք մի կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն, որը մեկնարկել ենք 2020 թվականին։ Երկարատև աշխատանքների արդյունքում ներկայացնելու ենք հայկական խոհանոցի կորսման եզրին գտնվող բաղադրատոմսեր, որոնք հավաքագրվել են Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Նպատակ ունենք ստեղծել արժեքավոր մի ժառանգություն, որն այցեքարտ է լինելու հայկական ազգային խոհանոցի և այն ներկայացնող պատմական հիմքերի, ծեսերի, ավանդույթների արժևորման և պահպանման համար։

Համագործակցությունները բազմաթիվ և բազմաբնույթ են։ Մեր միջազգային գործընկերների և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում շարունակում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում հատուկ վերապատրաստման դասընթացներ իրականացնել Երևանում և Հայաստանի մարզերում։ Հիմա ակտիվ քննարկումներ ենք անցկացնում Հայսատանում գործող մի քանի դիվանագիտական ներակայացուցչությունների հետ մեր ուսանողների՝ արտերկրում այդ թվում նաև Եվրոպայում մասնագիտական պրակտիկաներ անցկացնելու նպատակով։

Ունենք կարևորագույն մի նպատակ՝ «Երեմյան Ակադեմիայի» մասնաճյուղերի հիմնումը Հայաստանի տարբեր մարզերում։ Սա, կարծում եմ, կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես մարզերում անհրաժեշտ կադրերի ապահովմանը, տուրիզմի և այլ ոլորտների զարգացմանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում