Life

«Քո օրհնանքով». Սևակ Ամրոյանը երկրպագուների դատին է հանձնել նոր երգը

1 րոպեի ընթերցում

«Քո օրհնանքով». Սևակ Ամրոյանը երկրպագուների դատին է հանձնել նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերներին է ներկայացրել «Քո օրհնանքով» ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Արփի Շահնուբարյանի, գործիքավորումն իրականացրել է ԴերՀովան:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում