Սպորտ

Ֆուտբոլի կանանց ընտրանին պարտվել է խոշոր հաշվով

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի կանանց ընտրանին պարտվել է խոշոր հաշվով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Մունդիալի ընտրանին փուլում պարտվել է խոշոր հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի կականց ֆուտբոլի ազգային հավաքականը, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, լեհական Գդինյա քաղաքում հանդիպեց Լեհաստանի ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:12 հաշվով։

Հայաստանի ընտրանու մեկնարկային կազմում էին` 1.Անաստասիա Կլիմովա (12. Մարիամ Ցոլակյան, 37), 3. Լիանա Ղազարյան, 4. Մարիա Սախինովա (10. Արմինե Խաչատրյան, 70), 5. Անի Կարապետյան (9. Օքսաննա Պիզլովա, 70), 7. Նենսի Ավեսյան (18. Վերոնիկա Ասատրյան, 60), 8. Մարալ Արթին (ա), 13. Սիդնի Վերմիլիոն, 14. Կլաուդիա Չոլակյան, 17. Նորա Յեղյան, 20. Աննա Դալլաքյան, 22. Անի Ղուկասյան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում